Մայիս ամսվա երկրորդ կեսից մինչև օգոստոս Հայաստանի տարածքում սպասվում են կարկտային ուժեղ գործընթացներ։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր ասաց ԱԻՆ–ի մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը։ Նա նշեց, որ հակակարկտային կայանները ներկա դրությամբ մարտունակ վիճակում են գտնվում։
Հովսեփյանն, անդրադառնալով Այգեվան գյուղի կարկտահարմանը, ասաց, որ դա պայմանավորված է գյուղի հակակարկտային պաշտպանվածության գոտուց դուրս լինելով։
ԱԻՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ ներկայումս հակակարկտային կայաններն աշխատում են պրոպան–բութան գազերի միջոցով, որն ավելի անվտանգ է և էժան, ի տարբերություն նախկինում օգտագործված ացետիլենայինի։ Հակակարկտային կայանների արդյունավետությունը, Հովսեփյանի խոսքով, կազմում է 80 տոկոս։
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրենը տեղեկացրեց, որ ԱԻՆ համակարգում կան 119 հակակարկտային համակարգեր, որոնք տեղակայված են հանարպետության չորս մարզերում`48–ը Արարատում, 55–ը Արմավիրում, 15–ը` Արագածոտնում և 1-ը՝ Լոռու մազրում։ Վերջինս շարժական է։ Հակակարկտային կայանները պաշտպանության տակ են առնում 42 գյուղական համայքների 9500 հա ինտենսիվ մշակության գյուղատնտեսական տարածքներ։





