Ոստիկանությունը բերման է ենթարկել «Բազմազանության» շքերթին դեմ արտահայտվող մի երիտասարդի` լրագրողներից մեկին հայհոյելու համար։ Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net–ի թղթակիցը` նշելով, որ ակցիան ավարտվում է։
Մեր թղթակցի հետ զրույցում Սևակ Մնացականյանն ասել է, որ իրենք ոչ մեկին չեն սադրել և մատով չեն դիպել։ Ընդհակառակը, Մնացականյանի պնդմամբ, ակցիայի կազմակերպիչներն են այս միջոցառմամբ, «կպել մեր սրբություններին»։
Ներկայումս «Բազմազանությանը» դեմ արտահայտվողները «հաղթանակ» բացականչելով և հայրենասիրական երգեր երգելով հեռանում են Շառլ Ազնավուրի անվան հրապարակից։
«Բազմազանության» շքերթին դեմ արտահայտվող երիտասարդներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել





