AM
21 Մայիս 2012 - 13:49 AMT

Կարեն Հակոբյանը էքստրեմիզմի դրսևորում է համարում «Բազմազանության» դեմ ուղղված բողոքի ակցիան

Իրավապաշտպան Կարեն Հակոբյանը էքստրեմիզմի դրսևորում համարեց մայիսի 21-ին Երևանում անցկացվող մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված «Բազմազանության» շքերթին դեմ ուղղված բողոքի ակցիան: Լրագրողների այն հարցին, թե նա կողմ է համասեռամոլությանը, նա տվեց դրական պատասխան:

«Ես կողմ եմ Հայաստանի Սահմանադրությանը, որով բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանված են և հավասար»,-նշեց նա: