AM
21 Մայիս 2012 - 16:25 AMT

Վաշինգտոնը Պհենյանին սպառնում է նոր պատժամիջոցներով` միջուկային փորձարկումներ անցկացնելու դեպքում

ԿԺԴՀ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Գլեն Դևիսը հերթական անգամ Հյուսիսային Կորեային սպառնացել է խիստ պատժամիջոցներով, եթե վերջինս փորձի միջուկային փորձարկումներ իրականացնել: Այս մասին գրում է «Ռոսբալտը»` հղելով Guardian-ին:

Ըստ նրա, Վաշինգտոնի և Պհենյանի միջև ներկայիս հարաբերությունները անորոշ բնույթ են կրում, սակայն նշել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումները անթույլատրելի են: