Մայիսի 21-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 33 քաղաքացի: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն իսկ ութ հոգու վիրահատել է: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:
Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկների պայթյունի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ։





