AM
22 Մայիս 2012 - 10:12 AMT

Արթուր Քիրաջյանը դարձել է Մինսկում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող

Մինսկում անցկացվել է բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար: 11 երկրների ներկայացուցիչների թվում էին Հայաստանի հինգ մարզիկներ: Հայտավորվածների կազմը բավականին ներկայացուցչական էր. Լոնդոնի Օլիմպիական խաղերի 16 մասնակից և աշխարհի չորս չեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի պատվիրակներից առավել հաջող է հանդես եկել Արթուր Քիրաջյանը (64 կգ): Նա դարձել է մրցաշարի հաղթող` եզրափակչում հաղթելով ղազախ Սաբիտ Տուլեպբելգենովին: