AM
23 Մայիս 2012 - 07:19 AMT

Էդվարդ Մաթոսյանը Բելառուսի հեծանվասպորտի բաց առաջնությունում նվաճել է 3 բրոնզե մեդալ

Հուլիսի 1-6-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացվելու է Եվրոպայի հեծանվասպորտի երիտասարդական առաջնությունը: Այդ մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Բելառուսի երտասարդական բաց առաջնությանը մասնակցել են երկու հայ մարզիկներ:

128 մասնակիցների պայքարում վեց մրցաձևից բաղկացած բազմամարտում Էդվարդ Մաթոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել 5 միջանկյալ վերջնագծով 25 կմ մրցավազքում և 1 վերջնագծով 15 կմ խմբային վազքում: Նա իր հաշվին երրորդ մեդալըն է գրանցել նաև բազմամարտում ` վեց մրցաձևերի ընդհանուր արդյունքով: Հայ հեծանվորդը լրացրել է նաև ՀՀ սպորտի վարպետի նորման, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Վարշամ Դարբինյանը խմբային օլիմպիական մրցավազքում զբաղեցրել է 6-րդ տեղը: