Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են կանաչապատման աշխատանքներ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից։
Տնկվում են քաղաքապետարանի տնկարանային տնտեսությունում աճեցված բարդի, կաղնի, սոսի, թեղի, թղկի, հացենի, սաֆորա տեսակի ծառեր։ Հոլանդիայից ներկրվել է 1 միլիոն ծաղկասածիլ, տեղական սերմացանության միջոցով աճեցվել է ևս 300 հազարը։ 2012 թվականի ընդհանուր կանաչ զանգվածը կազմում է 832 հա։ Ծաղկազամբյուղներ են տեղադրվել Իսակովի պողոտայում, Աճարյան-Մյասնիկյան փողոցների կամուրջների վրա։ Աշխատանքները դեռևս շարունակվում են։ Երևանում գույքայրվել է շուրջ 245000 ծառ։ Գույքագրման աշխատանքները շարունակվում են ։





