AM
23 Մայիս 2012 - 12:12 AMT

Մաշտոցի պուրակում կցուցադրվի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը

Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին,ժամը՝ 20.30-ին Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը կներկայացնի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Այս մասին նշված է լրագրող` Թեհմինե Ենոքյանի տարածած հաղորդագրության մեջ։

Ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերի խախտման մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին: Ֆիլմի հեղինակը հենց ինքը լրագրողն է։