2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպելու մեջ մեղադրվող 3 անձանց դատապաշտպանները հայտ են ներկայացրել, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրան նախորդած Ջորջ Բուշը դատարանում ցուցմունքներ տան: Այս մասին գրում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը:
Մեղադրյալների դատապաշտպանները պնդում են, որ Օբաման և Բուշը արդար դատն անհնար են դարձրել, քանի որ իրենց պաշտպանյալներին բազմիցս կոչել են ահաբեկիչներ և մարդասպաններ:





