«Հայացքը» գրում է, որ Հայաստանի ԱՄՆ դեսպանատան իրենց աղբյուրի տեղեկություններով` բացի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից` «սաղ գալիս հերթով աշխատավարձ են ստանում»: «Որոշ հանրահայտ իրավապաշտպաններից մինչև դարավոր կուսակցությունների կարկառուն դեմքեր, կուսակցական խմբավորման ամենատարբեր «թևերի» հետաքրքիր այրեր՝ հերթով գալիս անց են կենում դեսպանատնով: Հետո էլ դժգոհում ենք, թե աշխատատեղեր չկան: Որտեղի՞ց լինեն, երբ մարդկանց պորտաբույծ կյանքի են սովորեցնում»,- գրում է թերթը:





