AM
25 Մայիս 2012 - 13:43 AMT

Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

Արևելյան Թուրքիայում` Դենիզլի քաղաքի մոտակայքում, այսօր երկու երկրաշարժ է գրանցվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, առաջին երկրաշարժը եղել է 4.3 ուժգնությամբ, 11.70 կմ խորության վրա, իսկ երկրորդը՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ 5 կմ խորության վրա։