AM
26 Մայիս 2012 - 06:28 AMT

«Ժողովուրդ». Ովքե՞ր կղեկավարեն հարկային և մաքսային ծառայությունները

«Ժողովուրդը» գրում է, որ արդեն տևական ժամանակ է՝ քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն տրոհելու սցենարը: «Ըստ իշխանական ծրագրի՝ Հայաստանում կրկին պետք է լինեն հարկային և մաքսային ծառայություններ: Նույնիսկ արդեն նշվում է, որ մաքսային ծառայությունը վստահվելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանին, որը եղել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալը: Վերջինս քաղաքական էլիտային հայտնի է որպես Սերժ Սարգսյանի ազատ ժամանակվա «թղթախաղի ընկեր»: Իսկ հարկային ծառայությունում, համաձայն լուրերի, նշանակվելու է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն: «Ժողովուրդը» փորձեց Խաչատրյանից հետաքրքրվել, թե ինչ է մտածում Պետեկամուտների կոմիտեն տրոհելու ծրագրի մասին: «Էդ հարցը ինձ մի տվեք, որովհետև ես չեմ որոշողը, լա՞վ»,- հակիրճ արձագանքեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել»,- գրում է թերթը: