AM
26 Մայիս 2012 - 07:58 AMT

Շուրջ 90 մարդ է զոհվել Հոմսում Սիրիայի կառավարական զորքերի գործողության արդյունքում

Շուրջ 90 մարդ, այդ թվում 25 երեխա է զոհվել Սիրիայի Հոմս գավառի Խուլա քաղաքում կառավարական զորքերի գործողության արդյունքում, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին, հղում անելով OSDH-ին, որ ռազմական գործողության արդյունքում 50 մարդ է սպանվել:

Արևմտյան ԶԼՄ-ները կանոնավոր կերպով հրապարակում են OSDH տրամադրած տվյալները: