AM
26 Մայիս 2012 - 09:29 AMT

Աֆղանստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Աֆղանստանի խորհրդարանը հավանություն է տվել 2014թ. հետո ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին, որն ավելի վաղ ստորագրել էին երկու երկրների նախագահները:

Կողմերը համաձայնության վրա աշխատել են մոտ մեկ տարի:

Մայիսի 2-ին ստորագրված Համաձայնագիրը դեռ պետք է հավանության արժանանա նաև ԱՄՆ Կոնգրեսում: