AM
28 Մայիս 2012 - 11:56 AMT

Ռուսաստանը ԵՄ հետ գերագույն մակարդակով բանակցություններ է վարում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 3-4 Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովին: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը: Ռուսաստան – Եվրոպական միություն գերագույն մակարդակով հանդիպումը թվով 29-րդը կդառնա: Ռուսական պատվիրակությունը գագաթաժողովում կգլխավորի Պուտինը: ԵՄ պատվիրակությունը կղեկավարեն Եվրոպական միության նախագահ Հերման Վան Ռոմպեյն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն: