Մալիի հյուսիսը վերահսկող ապստամբ խմբավորումների միավորումն անհնար է` սկզբունքային տարաձայնությունների պատճառով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին այսօր հայտարարել են իսլամիստների և տուարեգների ներկայացուցիչները:
Ավելի վաղ ապստամբները, որոնք մարտին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում վերահսկում են երկրի հյուսիսը, հայտարարել էին միավորման մասին:
Մարտի կեսերին Մալիի զինվորականներն ապստամբություն բարձրացրին, ինչի արդյունքում նախագահ Ամադ Թումանի Թուրեն և մի շարք այլ պաշտոնյաներ հեռացվեցին իշխանությունից:





