Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ավարտել է ելույթը Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդում: Մրցաշարի վերջին խաղում Վարազդատ Ավետիսյանի սաները 1:4 հաշվով զիջել են իտալացիներին:
Հայաստանի կազմում միակ գոլը խփել է Աղվան Պապիկյանը:
73-րդ րոպեից Հայաստանի հավաքականը խաղացել է 9 հոգով, նախ հեռացվել է Գրիգոր Հովհաննիսյանը, այնուհետև նաև` Էդուարդ Թաթոյանը:
Հայաստանի հավաքականը կրել է իր երկրորդ պարտությունը, մինչ այդ զիջել էր նաև Իսպանիային, իսկ Բելգիայի հետ ոչ ոքի էր խաղացել` վաստակելով ընդամենը մեկ միավոր:
Իսպանիան 2:1 հաշվով հաղթել է Բելգիային և 9 միավորով գլխավորելով աղյուսակը` դուրս է եկել հաջորդ փուլ:





