AM
29 Մայիս 2012 - 07:32 AMT

33–ամյա Մարատը դանակահարել է Խաչիկյանին փողի պատճառով ծագած վիճաբանության ժամանակ

Ոստիկանության Վաղարշապատի աշխատակիցները նախորդ օրը երեկոյան Գայ և Չոբանքարա կամարների տարածքով անցնող չգործող ջրատարում հայտնաբերել են 48–ամյա Մայիս Խաչիկյանի դիակը`բռնության հետքերով։

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Մաշտոցի փողոցի թիվ 79 շենքի մոտ, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 33–ամյա Մարատ Մարգարյանն իր «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, դանակի չորս հարված հասցնելով, սպանել է Մայիս Խաչիկյանին, դիակը տեղափոխել և գցել է ջրատարի մեջ ու հեռացել:

Մարատ Մարգարյանը «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ-ից մեկնելիս հայտնաբերվել և ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է իր կատարած սպանությունը:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:Մարատ Մարգարյանը ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն: