AM
29 Մայիս 2012 - 09:20 AMT

«Ռոսատոմը» պատրաստ է կառուցել Բուշերի ԱԷԿ-ի նոր բլոկերը

«Ռոսատոմը» պատրաստ կլինի աշխատել Իրանում Բուշերի ԱԷԿ նոր բլոկերի վրա, եթե դա չարգելվի, եթե դա շահավետ լինի, եթե ստացվի նախագիծը, ասել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Եթե դա չարգելվի, եթե դա շահավետ լինի, եթե ստացվի նախագիծը, մենք պատրաստ կլինենք»,-ասել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալը՝ պատասխանելով լրագրողների հարցին:

Մեկնաբանելով Թեհրանի հայտարարությունը ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցելու մտադրության մասին՝ Սպասսկին ասել է, որ այստեղ ոչ մի նոր բան չկա: «ՄԱԿ ԱԽ բանաձևերով դա չի արգելվում, նախնական խորհրդակցություններ եղել են, սակայն իրականություն դառնալու համար, մի շարք պայմաններ են հարկավոր»,-ասել է նա: