Հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Ղազախստան ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Խաղի տոմսերի վաճառքը շարունակվում է «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը արժեն 3000 դրամ, իսկ արևելյան և արևմտյան տրիբունաներինը` համապատասխանաբար 5000 և 8000 դրամ:
Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի:





