AM
29 Մայիս 2012 - 12:41 AMT

Կոմայգու մարմնավաճառների վրա կրակած երիտասարդները բերման են ենթարկվել

Լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն է տարածվել, որ երեկ կեսգիշերին Կոմայգու մոտ մեքենա է կանգնել, դրա միջից օդամղիչ ատրճանակով կրակել են ճանապարհին կանգնած միասեռական-մարմնավաճառների վրա, և նրանցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց տեղեկությունը և ասաց, որ դեպքի առթիվ քննություն է տարվում ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում, իսկ մեքենայի վարորդն ու ուղևորը, ովքեր կրակել են մարմնավաճառների վրա, բերման են ենթարկվել:

Արմեն Մալխասյանը, սակայն, չհաստատեց այն տեղեկատվությունը, ըստ որի, տուժածները միասեռականներ են եղել:

«PINK Արմենիա» կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ տեղյակ չեն դեպքի մանրամասներին, սակայն կարող են տուժածներին իրավաբանական աջակցություն տրամադրել. «Եթե տուժածներն արդեն դիմել են ոստիկանություն և ուզում են ստանալ իրավաբանական աջակցություն»: