AM
29 Մայիս 2012 - 14:35 AMT

Պետությունները զանգվածաբար արտաքսում են սիրիացի դիվանագետներին

Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան ու Կանադան հայտարարել է են սիրիացի դիվանագետներին արտաքսելու մասին: Պատճառը Հոմսում տեղի ունեցած միջադեպն է:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հարձակման զոհ է դարձել շուրջ 100 մարդ, այդ թվում կանայք ու երեխաներ: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-26-ին:

ՄԱԿ ԱԽ-ն մայիսի 27-ի արտահերթ նիստում «խստորեն դատապարտեց» հաշվեհարդարը խաղաղ բնակիչների հետ: