Մինսկի դատարանը վեց ամսվա կալանքի է դատապարտել ընդդիմադիր Վասիլի Պարֆենկովին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Պարֆենկովը, դատապարտված Մինսկում 2010թ. անկարգությունների գործով, և որին նախագահը ներում էր շնորհել, կրկին մեղավոր է ճանաչվել պրոֆիլակտիկ հսկողության պայպանները խախտելու մեջ: Նա պատիժը կկրի կալանավորների տանը, որտեղ պայմաններն ավելի մեղմ են, քան գաղութում: Դատախազը պահանջել է դատապարտել Պարֆենկովին մեկ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:
Պարֆենկովին ներում էր շնորհվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի 11-ին: Իսկ 2012թ. ապրիլի 19-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր նրան, որ քրեական գործ է հարցում նրա դեմ՝ առանց հարգելի պատճառի բնակության վայրը լքելու պատճառով: Բելառուս իրավապաշտպանները այդ հետապնդումը համարում են քաղաքական:





