AM
29 Մայիս 2012 - 14:21 AMT

«Էլեկտրոնում» տեղի ունեցած պայթյունի պատճառները դեռևս անհայտ են

Այսօր 15։00–ի սահմաններում Երևանի Շարուրի 37 հասցեում՝ «Էլեկտրոն» գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, որի արդյունքում զոհվել է 2 մարդ։

Քննիչ Վահագն Հարությունյանը Երևանի «Էլեկտրոն» գործարանի մոտ հավաքված լրագրողներին ասել է, որ դեռևս որևէ վարկած չկա, թե ինչից կարող էր պայթյուն տեղի ունենալ գործարանում։