AM
30 Մայիս 2012 - 05:57 AMT

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը խոստացել է այսուհետև ավելի դիվանագիտորեն խոսել

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը զարմացած է նախորդ ուրբաթ տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսանողների առջև ելույթին հաջորդած ռուսական իշխանությունների պաշտոնական արձագանքից:

Ինչպես ընդգծում է ՌԻԱ Նովոստին, ռուսական ԱԳՆ-ն երկուշաբթի խստորեն քննադատել է ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ընդգծելով, որ որոշ արտահայտություններ իրենց ձևով դուրս են դիվանագիտական էթիկայի սահմաններից: Նրանք նաև ընդգծել են որ սա առաջին դեպքը չէ, երբ դեսպանի գործողություններն ու արտահայտությունները «շփոթմունք են առաջացնում»:

Մաքֆոլը ուսանողների մոտ հայտարարել էր ԱՊՀ տարածքում, այդ թվում` Կիրգիզիայում Մոսկվայի «ազդոցության որոշ արտոնյալ գոտիների մասին»: ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի կարծիքով, դա նշանակում է ռուս-ամերիկյան երկխոսության մի շարք ասպեկտների կանխամտածված աղավաղում:

Այնուամենայնիվ, նա խոստացել է այսուհետև ավելի դիվանագիտորեն խոսել միջազգային հարաբերությունների մասին: