«Հայացքը» գրում է, որ իրենց հաջողվել է պարզել՝ չնայած արտադրական վտանգավոր օբյեկտ լինելուն` «Էլեկտրոն» գործարանը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված չէ և որևէ տեղ փորձաքննություն չի անցել (որն օրենսդրության պահանջների խախտում է): «Ընդգծենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս երկարացվեց «Էլեկտրոն» գործարանին զենքի արտադրության համար տրված լիցենզիայի ժամկետը: Փաստորեն լիցենզիա է տրվել, հետո էլ դրա ժամկետը երկարացվել է` առանց պարզելու, թե տվյալ ձեռնարկությունը վերոնշյալ կենտրոնում գրանցված է արդյոք, համապատասխան որևէ կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկվել է»,- գրում է պարբերականը:





