AM
30 Մայիս 2012 - 06:58 AMT

Ֆրանսիան կփորձի համոզել ՌԴ-ին, որ Բաշար Ասադի ռեժիմին սատարելն անհեռանկարային է

ՌԴ հետ Սիրիայի հարցով Ֆրանսիայի գլխավոր փաստարկներից մեկը իշխող ռեժիմին սատարելու անհեռանկարային լինելն է: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:

Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը չի բացառել Սիրիայում ռազմական գործողությունների իրականացմանը` ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ: Նա նաև հայտարարել է, որ հույս ունի համոզելու Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարությանը` Սիրիայի դեմ խիստ պատժամիջոցներ ընդունելու:

«Ռուսաստանն աջակցում է Սիրիային, սակայն դա անօգուտ է: Ասադի ռեժիմն անկում է ապրելու, որքան շուտ, այնքան լավ, ուստի աջակցելով դրան` Ռուսաստանը կպարտվի»,-հայտարարել է Ֆաբիուսը France 3 հեռուստաալիքի եթերում: