Հոնկոնգի Christie's աճուրդում 12.04 կարատանոց «Մարսյան վարդագույն» հազվադեպ ադամանդը վաճառվել է 17.4 մլն դոլարով: Այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքի կայքը: Գնորդի անունը չի հաղորդվում:
Ընդ որում, աճուրդի կազմակերպիչները կարծում էին, որ ադամանդը կվաճառվի առնվազն 8 մլն դոլարով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ամերիկյան NTDTV հեռուստաալիքի կայքը, «Մարսյան վարդագույնը» ամենախոշոր, կլոր վարդագույն ադամանդն է, որը աճուրդային պատմության մեջ երբևէ վաճառքի է հանվել:





