Վայք–Հերհեր ավտոճանապարհի 7–րդ կմ–ի մոտակայքում այսօր առավոտյան քարեր են թափվել` փակելով ճանապարհի մի հատվածը և երթևեկությունը դարձրել միակողմանի։ Արտակարգ իրավիճակների նախախարության հաղորդմամբ, այս մասին տեղյակ են պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության և տրանսպորտի բաժնի ղեկավարները։





