AM
30 Մայիս 2012 - 08:44 AMT

Վայք-Հերհեր ճանապարհի երկկողմանի երթևեկությունն արդեն վերականգնված է

Վայոց Ձորի տրանսպորտի և ճանապահաշինության վարչության պետ Խաչիկ Ասլանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին Վայք–Հերհեր ճանապարհը բաց է, երկողմանի երթևեկությունը վերականգնված է: Առավոտյան քարաթափումները եղել են անձրևների հետևանքով:

Վայք–Հերհեր ավտոճանապարհի 7–րդ կմ–ի մոտակայքում այսօր առավոտյան քարեր էին թափվել` փակելով ճանապարհի մի հատվածը և երթևեկությունը դարձրել միակողմանի: