AM
30 Մայիս 2012 - 10:20 AMT

Արամի 84 հասցեում փլուզում է տեղի ունեցել՝ պանելի տակ մարդ է մնացել

ԱԻՆ-ում այսօր` ժամը 12.32 ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել: ԱԻՆ-ից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: