Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, 2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.
Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց – Բեյրութի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց, Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց, Կոմիտասի պողոտա – Տիգրանյան փողոց, Կիևյան փողոց – Օրբելի փողոց, Ազատության պողոտա – Թբիլիսյան խճուղի, Սեբաստիա փողոց – Րաֆֆու փողոց, Բագրատունյաց պողոտա – Արտաշիսյան փողոց, Պարույր Սևակի փողոց – Ռուբինյանց փողոց:
Ավելի վաղ տեսախցիկները տեղադրվել էին Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան- Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց- Գարեգին Նժդեհ փողոցների խոչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան, Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի և Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապահին (Երևան մուտք գործող ուղղության վրա):





