AM
31 Մայիս 2012 - 06:30 AMT

Հայտնաբերվել է Ինդոնեզիայում վթարի ենթարկված ռուսական ինքնաթիռի 2-րդ սև արկղը

Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Վթարի ենթարկված ռուսական Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինքնաթիռի 2-րդ ինքնաձայնագրիչը: Այս մասին հինգշաբթի առավոտյան հաղորդել է ՌԻԱ Նովոստին` հղելով որոնողական խմբին:

Երկրորդ «սև արկղի» հայտնաբերման մասին տեղեկությունը հաստատել են նաև «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունում, որին և պատկանում էր վթարված ինքնաթիռը:

Ռուսական SuperJet-100 ինքնաթիռը 2012թ մայիսի 9-ին վթարվել է Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ: Արդյունքում զոհվել է 45 մարդ, այդ թվում` 8 ռուսներ: