Սիրիայի ապստամբները երկրի նախագահ Բաշար Ասադին 48 ժամ են տվել Քոֆի Աննանի կողմից առաջարկված խաղաղ կարգավորման ծրագիրն իրականացնելու համար, հաղորդում է lenta.ru-ն: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը` հղելով Սիրիայի Ազատ բանակի ներկայացուցչին: Իրենց պահանջները չկատարելու դեպքում, ապստամբներն իրենց բոլոր պարտականություններից ազատված կհամարեն:
Սիրիայի իշխանություններն ու ապստամբները մեկը մյուսին մեղադրում են խաղաղ բնակչության վար հարձակումներ գործելու մեջ:
Սիրիայի ներքին գործերին չմիջամտելուն կողմ են հանդես գալիս Ռուսաստանն ու Չինաստանը: Այս երկրներն արդեն երկու անգամ արգելափակել են ՄԱԿ-ի Անվտագնության խորհրդի բանաձևը` չհամաձայնելով այդ նախագծին:





