AM
31 Մայիս 2012 - 06:14 AMT

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ավստրիայում անցկացրել է մարզում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Մյունխեն, որտեղից ավտոբուսով ուղևորվել է ավստրիական Ինսբրուկ քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆուլպմես բնակավայրը և հանգրվանել է «Շտուբայեր Հոֆ» հյուրանոցում:

Մայիսի 30-ի երեկոյան Հայաստանի հավաքականը անցկացրել է միակ մարզումը, մայիսի 31-ին կայանալիք Հունաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ: Հանդիպումը տեղի կունենա Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 22:30-ին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Ավստրիա մեկնած թիմի կազմում ընդգրկել է բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր մասնկացել են Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին: