«Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 8 հետցնցում, այսինքն, Ալմա Աթայի և այդ շրջանի բնակիչների համար վտանգ չկա»,-հայտարարել է Ղազախստանի կրթության և գիտության նախարարության սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրենը` Ալմա Աթայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ինչպես հաղորդվում է, հինգշաբթի օրը տեղի ժամանակով 3:20 (1:20 Երևան) Ալմա Աթայից մոտ 150 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ: Երկրաշարժի ուժգնությունը մոտ 5.9 մագնիտուդ է եղել: Ալմա Աթայում ցնցումների ուժգնությունը 4 բալ է եղել:





