AM
31 Մայիս 2012 - 06:37 AMT

«Զառիթափում» 66–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի «Զառիթափ» կոչվող ձորակում երեկ հայտնաբերվել է 1946 թվականին ծնված Ա. Ադամյանի դին։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, տղամարդու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։