Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ:
Հաշվի առնելով այն, որ «Փյունիկ» ակումբի 6 ֆուտբոլիստ ընդգրկված են Հայաստանի ազգային հավաքականում, ինչպես նաև 8 ֆուտբոլիստ ընդգրկված են Հայաստանի երիտասարդական հավաքականում, հունիսի 3-ի «Գանձասար»-«Փյունիկ» և հունիսի 9-ի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումները հետաձգվել են:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: Ազգային հավաքականը մայիսի 31-ին և հունիսի 5-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Հունաստանի և Ղազախստանի թիմերի հետ: Երիտասարդական ընտրանին հունիսի 12-ին Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը կանցկացնի Անդորրայի հավաքականի հետ:





