AM
1 Հունիս 2012 - 05:55 AMT

Հարդագողի ճանապարհն ու Անդրոմեդայի միգամածությունը կբախվեն և մեկ գալակտիկա կկազմեն

NASA-ի գիտնականները հաղորդում են տիեզերական մասշտաբի բախման մասին` Հարգագողի ճանապարհը կբախվի իր ամենամոտ տիեզերական հարևանին` Անդրոմեդայի միգամածությանը, հաղորդում է ՆՏՎ հեռուստաալիքը:

Բախման արդյուքում գալակտիկաները կմիավորվեն, և գիտնականներն արդեն դրա համար անվանում են ընտրում, օրինակ` Հարդագողի Անդրոմեդա:

Ընդ որում, նշվում է, որ աշխարհի վերջից վախենալ պետք էչ. հաշվի առնելով գալակտիկաների մոտեցման արագությունը, ըստ հաշվարկների, բախումը տեղի կունենա 4 միլիարդ տարի հետո: Սակայն, եթե այդ ժամանակ Երկրի վրա մարդը դեռևս գոյություն ունենա, միևնույն է նրան ոչինչ չի սպառնա:

«Հաբբլ» աստղադիտակի օգնությամբ իրականացված վերջին դւտարկումները ցույց են տվել, որ առաջային բախումն անխուսափելի է: