AM
1 Հունիս 2012 - 08:33 AMT

Երևանում այսօր կնշեն երեխաների պաշտպանության միջազգային օրը

Այսօր Հայաստանում, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրներում, նշում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Այս առթիվ Երևանի քաղաքապետարանը մի շարք տոնական միջոցառումներ է պատրաստել՝ կավճանկար-մրցույթներ, համերգային ծրագրեր, հյուրասիրություն և այլն: Հիմնական միջոցառումները կանցկացվեն Երևանի կենդանաբանական այգում և «Հաղթանակ» զբոսայգում:

Կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին կլինի անվճար: Այստեղ նախատեսված են տիկնիկային ներկայացումներ, համերգային ծրագիր և հյուրասիրություն:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, «Հաղթանակ» զբոսայգում 25 ատրակցիոններ մինչև 16 տարեկանների համար անվճար կլինեն ՝ ժամը 10:00- 13:00-ը: Մանկական տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ժամը 19:00, այնուհետև մինչ 23:00 զբոսայգու բեմում ելույթ կունենան էստրադային երգիչներ: Ժամը 22:00-ին կլինի մեծ հրավառություն: