Երևանի քաղաքապետարանը վարձակալության է տվել տիկնիկային թատրոնի հարակից տարածքը առևտրի համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալ, ՀՀ արվեստի վաստավավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը: Նրա խոսքով, եթե նա թույլ տար, այդ տարածքը վաղուց էր դառնալու տոնավաճառ: Ըստ Ռոստոմյանի, նա քաղաքապետարանից գրություն է ստացել, որ տարածքը վարձակալության է տրվել կոնկրետ անձի, ով պետք է թատրոնի դիմաց տեղադրի սառնարաններ, և զովացուցիչ ըմպելիքներ ու պաղպաղակ վաճառի: Փոխտնօրենի կարծիքով դրան շուտով կավելանան նաև այլ բաներ և տարածքը կվերածվի տոնավաճառի:





