AM
1 Հունիս 2012 - 09:33 AMT

Հայաստանում հրաժեշտ տվեցին գարնանը

«Մարտը բավականին ցուրտ էր, միջին ջերմաստիճանը նորմայից ցածր էր, տեղումների քանակը նորմայից բարձր, իսկ վեգետատիվ շրջանը՝ ուշացած 10-15 օրով»,-հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ՚կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Ըստ նրա, դրանից հետո ապրիլին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝ Տավուշում, Լոռիում ու Սյունիքում 3-4 աստիճանով: Ապրիլի երկրորդ և երրոդ տասնամյակում ուշացած վեգետատիվ շրջանը «կարողացավ շուտ աճել և նորմերի մեջ տեղավորվել»:

Ինչ վերաբերում է մայիսին, ապա, ըստ փորձագետի, տեղումների քանակն ամենուր նորմայից բարձր էր, իսկ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1,5-2 աստիճանով:

Զարուհի Պետրոսյանը հավելեց, որ հատկապես մայիսին հանրապետության տարածքում նախորդ տարվա համեմատ գրանցվեց կարկտահարության ակտիվացում:

ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ՚կենտրոնի պետը հավանական համարեց կարկուտը առաջիկա օրերին, ինչը կարող է անբարենպաստ լինել գյուղատնտեսության համար: