«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց խմբագրություն զանագահարած Շենգավիթ համայնքի բնակիչները պատմել են, որ իրենք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին, սակայն խոստացած գումարները չեն ստացել և
ստիպված ենք եղեն գնալ թաղապետարան` գումարների հետևից։ «Նրանց տեղեկացմամբ` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր համատիրությանը ՀՀԿ շտաբի կողմից 9-10 միլիոն դրամ է հատկացրել` մայիսի 6–ի ընտրություններին ՀՀԿ–ին 900-1000 ձայն ապահովելու համար։ Սակայն համատիրության նախագահները գումարներն ամբողջությամբ չեն բաժանել։ Որտե՞ղ են ՀՀԿ–ի փողերը։ Հարցը պարզաբանելու համար զրուցեցինք Արմեն Սարգսյանի հետ, ով ասաց, թե նման բան չի եղել. «Ուրեմն թաղապետարան եկել են բնակիչներ` Նորագավիթի հողերի հետ կապված, որոնք հողի պայմանագրեր չեն ունեցել, իսկ ընտրությունների հետ կապված ձեր նշած մարդիկ չեն եկել թաղապետարան»,–«Ժողովուրդ»–ի հաղորդմամբ ասել է իրենց թղթակցին Սարգսյանը։





