AM
2 Հունիս 2012 - 12:18 AMT

Ֆիլիպիններով հզոր փոթորիկ է անցել, 30 մարդ անհետ կորած է, ավիաչվերթները հետաձգվել են

«Մավար» հզոր արևադարձային փոթորիկի արդյունքում Ֆիլիպիններում մոտ 30 ձկնորսներ անհետ կորած են, հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել օդանավակայաններից, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ավիաչվերթների և ծովային փոխադրումների մեծ քանակություն հետաձգվել է ուժեղ սելավների և փոթորկային քամիների պատճառով:

Առանձնապես տուժել է Լուսոն կղզին, որտեղ մինչև 25մմ տեղումներ են եղել: