ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը իրավիճակը Սիրիայում գնահատում է որպես կրիտիկական: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանին` հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության գրասենյակի ղեկավարի մամլո ծառայությունը:
«Սիրիայում տիրող իրավիճակը Աննանի հետ քննարկելուց հետո, մենք եկել ենք այն եզրակացության, որ 15 ամիսներ տևող արյունահեղությունից հետո, այն կրիտիկական մակարդակի է հասել: Ներկայումս ոչ մի միջոց չի կարող նպաստել բռնության շուտափույթ դադարեցմանը և լիարժեք քաղաքական գործընթաց սկսելուն»,-հայտարարել է Էշթոնը: Նա ընդգծել է, որ արդեն ժամանակն է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` աղետը կանխելու համաև, որը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում; Այս առնչությամբ Էշթոնը հավելել է, որ սիրիական խնդրի լուծման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը: Նա նաև ցանկություն է հայտնել այս խնդրի լուծման առնչությամբ ավելի սերտորեն համագործակցել ռուսական կողմի հետ, հաղորդում է ՌԲԿ-ն:





