AM
4 Հունիս 2012 - 06:04 AMT

ԱՄՆ և Չինաստանի տնտեսական խնդիրները հանգեցնում են նավթի գների նվազեցմանը

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի նվազում են մինչև վերջին 8 ամիսների ընթացքում գրանցավծ ամենացածր մակարդակի` ԱՄՆ և Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցման նախանշանների պատճառով:

Վերջիններս աշխարհում հումքի ամենախոշոր օգտագործողներն են:

Երկուշաբթի ներդրողները շարունակում են շահարկել ուրբաթ օրը ԱՄՆ-ից ստացված վիճակագրությունը, համաձայն որի, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը մայիս ամսին ապրիլի 8.1 տոկոսի փոխարեն հասել է 8.2 տոկոսի:

Հանգստյան օրերին բացասական լուրեր են ստացվել նաև Չինաստանից, որտեղ հայտնի է դարձել, որ երկրի տնտեսության ոչ արտադրական ոլորտում աշխատանքայի ակտիվության մակարդակը մայիսին ապրիլի 56.1 կետի փոխարեն նվազել է մինչև 55.2 կետի:

«Մենք թույլ վիճակագրություն ենք տեսնում ԱՄՆ-ից և Չինաստանից: Եթե ճգնաժամը Եվրոպայում հանգեցնի ԱՄՆ-ի և Ասիայի տնտեսական վիճակների խիստ վատացմանը, ապա դա շատ վատ կանդրադառնա նավթի արժեքի վրա»,- ընդգծում է վերլուծաբան Մայքլ Մաքքարթին, ում խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: