AM
4 Հունիս 2012 - 09:54 AMT

Ֆրանսիացի և ուկրաինացի գիտնականները հանդես կգան Հայկազունիներին նվիրված գիտաժողովում

Վաղը Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Հայկազունիներ. Առասպել և պատմություն» միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է հայոց պատմության կարևորագույն փուլի` Հայկազունիների, նրանց դերի, հայ ինքնության ձևավորման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ հայագիտության, արևելագիտության, հնագիտության, ազգագրության, լեզվաբանության, մարդաբանության և հայագիտության այլ բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին, Հայաստանի հնագույն շրջանի պատմության և ավանդույթների ակունքներին, ճշտել առասպելաբանության ու պատմականության շրջանակը և սահմանագիծը, զուգահեռաբար ներկայացնել հայ ժողովրդի ու հայոց պետականությունների կազմավորման գործընթացները: Քննարկումների շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն հաղթահարելու այդ բնագավառում առկա հիմնական տարակարծությունները:

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Հայաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի գիտնականներ:

Այն կշարունակի մինչև հունիսի 6-ը։