AM
4 Հունիս 2012 - 12:08 AMT

Տավուշում 2 հրանոթային արկ է հայտնաբերվել

Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ Ա. Էլարյանից նախօրեին ահազանգ է ստացվել, որ իր վարձակալած հողատարածքում` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում, արկանման առարկա է հայտնաբերվել:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՀՀ ՊՆ սակրավորների խմբերը: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հայտնաբերված առարկաները մարտական գլխիկներով 2 հրանոթային արկեր են (100 մմ): Սակրավորները արկերը վնասազերծել են ու տեղափոխել անվտանգ վայր: