AM
4 Հունիս 2012 - 14:03 AMT

Բաղդադում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել, շուրջ 60 վիրավորվել է: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին են հայտնել Իրաքի անվտանգության մարմիններում:

Ահաբեկչական գործողությունը կատարվել է շիաների կրոնական ֆոնդի դեմ:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն իշխանությունները կարծում են, որ այն կատարել է սունիների ծայրահեղական խմբավորումներից մեկը:

Անցած հինգշաբթի Բաղդադում պայթյունից 17 մարդ էր զոհվել: Աղբյուրը նշում է, որ այսպիսով, Իրաքի ղեկավարությունն, անկախ իր հայտարարություններից, առայժմ չի կարողանում սանձել «Ալ-Քաիդայի» գործողությունները: